Jump to content

Ուիլյամ Սալիչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Սալիչե
իտալ.՝ William Salice
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1933(1933-07-18)[1]
ԾննդավայրԿազեի Ջերոլա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել էդեկտեմբերի 29, 2016(2016-12-29)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՊավիա, Լոմբարդիա, Իտալիա[2]
ԳերեզմանԼոմբարդիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմենեջեր, գործարար և գյուտարար
ԱշխատավայրFerrero[2]

Ուիլամ Սալիչե (իտալ.՝ William Salice, հուլիսի 18, 1933(1933-07-18)[1], Կազեի Ջերոլա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1] - դեկտեմբերի 29, 2016(2016-12-29)[1][2], Պավիա, Լոմբարդիա, Իտալիա[2])[3], իտալացի գյուտարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-2007 թվականներին աշխատել է «Ferrero» ընկերությունում։

Լինելով Միքել Ֆեռերոյի ամենամտերիմ աշխատակիցներից մեկը՝ նա մասնակցել է հանրաճանաչ ընկերությունների արտադրանքի ստեղծմանը, օրինակ՝ Նուտելայի[4], Ֆեռերո Ռոշերի, «Pocket Coffee»-ի[5]։ Նա առաջարկել է շոկոլադե ձվերի ներսում թաքցնել խաղալիք, «որպեսզի երեխաները կարողանան ամբողջ տարի տոնել Սուրբ Զատիկը»։ Նոր քաղցրավենիքը վաճառքի է հանվել 1974 թվականին և անմիջապես դարձել հայտնի։ 40 տարի շարունակ «Ferrero»-ն վաճառել է ավելի քան մեկ միլիարդ «կինդեր սյուրպրիզ» ձու[6][5]։ Երբ նրան ստեղծող են անվանել, նա պատասխանել է.

Ստեղծողը «Ferrero»-ն է, ես նյութի գյուտարարն եմ։

Մի անգամ Միքել Ֆեռերոն ասել է աշխատակիցներին.

Գիտե՞ք՝ ինչու է երեխաներին այդքան դուր գալիս զատկի ձվերը։ Որովհետև նրանք ներսում անակնկալ ունեն... Այդ ժամանակ իմացեք՝ մենք ինչ պիտի անենք։ Եկեք նրանց տանք Զատիկ ամեն օր։

«Կինդեր սյուրպրիզի» հաջողությունը նա բացատրել է առօրյայում ներառված խաղի տարրերով և ծնողների պահանջմունքներով, որպեսզի կարողանան բացման անհանգստության ժամանակ երեխային անակնկալ ստեղծելու հարցում օգնել և ժպիտ պարգևել[7]։

2007 թվականին՝ թոշակի անցնելուց հետո, նա «Ferrero»-ից ստացել է 400 000 եվրո, որով Լոանոյում հիմնել է երիտասարդ տաղանդների օժանդակության ֆոնդ[8]՝ «Գունավորիր քո կյանքը» (անգլ.՝ Color Your Life)[5][7]:

Մահացել է Պավիա քաղաքի հիվանդանոցում, որտեղ կաթվածից հետո ստանում էր բուժում[5]։ Հուղարկավորությունը կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Լոմբարդիա մարզի Կազեի Ջերոլա կոմունայում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.ilsole24ore.com/art/notizie/2016-12-30/e-morto-william-salice-esecutore-materiale-dell-ovetto-kinder-104157.shtml?uuid=ADzYw2MC&refresh_ce=1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.lemonde.fr/disparitions/article/2016/12/30/william-salice-l-inventeur-de-l-uf-kinder-est-mort_5055681_3382.html
  3. «È morto William Salice, «esecutore materiale» dell'Ovetto Kinder» (իտալերեն). Il Sole 24 Ore. 2016 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. ««Vater des Überraschungseis» gestorben» (գերմաներեն). stern.de GmbH. 2016 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Le Monde.fr
  6. Газета.Ru
  7. 7,0 7,1 7,2 S.Morosi, 2016
  8. «Erfinder des Überraschungseis gestorben» (գերմաներեն). Schaumburger Nachrichten. 2016 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016-12-230-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]